Անձնակազմ ![]() ՏՆՕՐԵՆ Անահիտ Կարլենի Ավետիսյան Ծնվել է 1960թ-ի դեկտեմբերի 12-ին Երևանում: 1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Թելմանի անվան հ 13 միջնակարգ դպրոցում որպես ջոկատավար: Այնուհետև աշխատանքի է անցել հ 146 միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 1994թ-ից տեղափոխվել է Երևանի հ 135 միջնակարգ դպրոց որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: 2012թ-ից աշխատել է հ 137 հիմնական դպրոցում որպես փոխտնօրեն: 2014թ-ից աշխատում է Մուրացանի անվան հ 18 հիմնական դպրոցում որպես տնօրեն: 2012թ. արժանացել է նախագահական պատվոգրի օրինակելի աշխատանքի և նվիրումի համար: Աշխատում է նվիրումով, նպատակասլաց է, մարդասեր, կարևորում է նորարարական մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթական ոլորտում: ![]() ՓՈԽՏՆՕՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԾՈՎ Աստղիկ Լևոնի Դավիթավյանը 1994թ-ին ընդունվել է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի: 1995թ-ին նշանակվել է նույն դպրոցում ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: ![]()
ՓՈԽՏՆՕՐԵՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳԾՈՎ Սուսաննա Ալբերտի Դանիելյանը 2017թ-ին ընդունվել է որպես փոխտնօրեն դաստիարակչական գծով: Մեթոդ Միավորումներ Կրթության համակարգում մեծ տեղ են գրավում առարկայական մեթոդմիավորումները, որոնք կրթական փոքրիկ համալսարաններ են, ուր կառուցվում է դասը, քննարկվում ձեռքբերումները, բացթողումները, ապահովում սերտ համագործակցություն մեթոդմիավորումների անդամների միջև, որոնում նոր ու արդյունավետ միջոցներ` ուսուցումն ու դաստիարակությունը նոր հիմքերի վրա դնելու համար: Առարկայական մեթոդմիավրումներ գործադրում են իրենց բոլոր ջանքերը մեր սաներին զինելու ոչ միայն կայուն գիտելիքներով,այլև ձևավորելու ազտ ու անկախ Հայաստանի քաղաքացուն:
Տարրական
«Աշխատել` նշանակում է ստեղծել.
ստեղծագործությունը միակ խոր և իրական ուրախությունն է, որ մարդ կարող է ճանաչել այս կյանքում» ![]() Որդեգրած անցյալի ձեռքբերումները` մեթոդմիավորման անդամները` Աննա Հովհաննիսյանը, Տաթևիկ Ադոնցը, Լուսինե Հովհաննիսյանը, Շողիկ Պողոսյանը, իրենց սերն ու նվիրումն են պարգևում մեր դպրոցի կրտսեր սաներին` նրանց հոգում բոցավառելով գիտելիքների անմար ջահը: Նրանք մայրական հոգատարությամբ սովորեցնում են հայոց գիրն ու տառը: «Դպրոցը գրականության
հիմքն է, գրականությունը` դպրոցի բովանդակությունը»: ![]() Ի վերուստ մայրը դասվել է սրբերի շարքը և համարվել սրբության սրբոց: Գուցե սա է այն ակունքը, որ յուրաքանչյուր ժողովրդի հաղորդակցման լեզուն կոչվում է մայրենի:Իսկ մեզ` հայերիս համար մայրենին այն աստվածային պարգևն է, որով մենք անցանք հազարամյակների դաժան փորձություններով, պահեցինք մեր ազգային դիմագիծը: Հայոց լեզուն դարձավ հայ ժողովրդի գոյության առհավատչյան, զենքն ու ասպարը, գալիքի ճամփան լուսավորող փարոսը: Հայոց լեզվի անխաթար պահպանման զինակիրները մայրենիի նվիրյալներն են, ովքեր աշակերտների հոգում լուսավառում են սեր հայոց լեզվի հանդեպ, նրանց տանում մեր հինավուրց ժողովրդի մշակույթի ակունքներ, կամրջում անցյալն ու ներկան: Մեր դպրոցի մեթոդմիավորումը նախագահն է Հ.Խաչատրյանը, ով հմուտ մանկավարժ է, լավ ընկեր ու բարեկամ, մեծ հայրենասեր, և այդ ոգով էլ դաստիարակում է սաներին և ղեկավարում մ/մ: Անդամներ` Անահիտ Ավետիսյանը, Սոֆիա Գասպարյանը, Անահիտ Բաղդասարյանը , իրենց ջանքն ու եռանդն են նվիրում մեր սաներին` անմնացորդ նվիրումով դառնալով սիրո կամուրջ մայրենիի և աշակերտների միջև: Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը բոլոր ջանքերը գործադրում է, որ հիշյալ առարկաների ուսուցումը դարձնի հաղորդակցում, մշակույթի, արվեստի և մեր գրական մեծերի հետ: Այս ամենին հասնելուն օգնում են բազմերանգ միջոցառումները` ցերեկույթները, ասմունքի փառատոնները, գրական երկերի բեմականացումները, գրքերի քննարկումները, հանդիպումները մշակույթի և գրական գործիչների հետ: ![]() «Քանի լեզու գիտես,այնքան մարդ ես:»
![]() Գործածվում են նոր մեթոդներ, կիրառում, դասավանդում խաղերի միջոցով` հագեցած դիդակտիկ նյութերով և տեխնիկայի գործածությամբ: Օտար լեզվի ժամերը ոչ միայն գիտելիքների իմացության ժամեր են, այլև ճանապարհորդություն համաշխարհային գրականության ոլորտներում: Մեթոդմիավորումը կազմակերպում է հետաքրքիր և բովանդակալից միջոցառումներ, սիրո և բարեկամության դասեր, որոնք նպաստում են երեխաների մոտ ձևավորելու ոչ միայն հայրենասիրություն, այլև սեր և հետաքրքրություն մյուս ժողովուրդների մշակույթի և գրականության հանդեպ: «Ժողովուրդները շատ բան
Հայեցի դաստիարակության և ազգային արժեքների, հայրենասիրության ու ժողովրդասիրության դասերն է արծարծում ու ուսուցանում «Պատմության, աշխարհագրության և ռազմագիտության» մեթոդմիավորումը, որը ղեկավարում է խստապահանջ ուսուցչուհի Մարգարիտա Բադալյանը: Մեթոդմիավորման անդամները` Աիդա Անանյանը, Աղավնի Գրիգորյանը, զինղեկ Մարտին Խաչատրյանը, հիշյալ առարկաների դասավանդումը վերածում են քաղաքակիրթ անհատներ կրթելու դասերի, նրանց հոգիներում բոցավառում են սեր իրենց ժողովրդի անցած պատմության, ինչպես նաև` հարգանք այլ ժողովուրդների պատմության, մշակույթի հանդեպ:կարող են մոռանալ,բայց իրենց պատմությունը,իրենց կուլտուրան չեն կարող մոռանալ»: Մեթոդմիավորման բոլոր անդամները ձգտում են դասաժամերը վերածել անցյալից ներկա ձգվող գեղեցիկ ճանապարհի, որը պետք է յուրաքանչյուրն անցնի զինված գիտելիքների և իմացության անհատնում պաշարով ու մեծագույն սիրով: Այս ձեռքբերումները ոչ միայն դասապրոցեսում են, այլև դասերից դուրս զանազան հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառումների շնորհիվ, որոնք էլ ոչ միայն ավելի են հարստացնում գիտելիքները և մեծացնում հետաքրքրասիրությունը ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ ժողովուրդների պատմության հանդեպ: ![]() Դպրոցի տարեգրության մեջ իր մեծ ներդրումն ունի «Մաթեմատիկա, ինֆորմատիկա և բնագիտական առարկաների» մեթոդմիավորումը: Մեթոդմիավորման աշխատանքները երկար տարիներ ղեկավարել է 50-ամյա մանկավարժական փորձ ունեցող վաստակավոր ուսուցչուհի Ռայա Կարապետյանը: Նրա կենսաթոշակի անցնելուց հետո մեթոդմիավորման աշխատաքների կազմակերպման գործը սիրով կատարել է Կարինե Հակոբյանը: Այժմ նվիրումով ու նոր եռանդով շարունակում է հին ավանդույթները` գրելով նոր, ուրույն ձեռագրով Ռուզաննա Ստեփանյանը: Մեթոդմիավորումը ոչ միայն նպաստում է խոր և կայուն գիտելիքների ձեռքբերմանը, այլև զարգացնում սովորողների տրամաբանությունը, բացում գիտության և տեխնիկայի նվաճումների ճանապարհը: Մեթոդմիավորման անդամները` Աստղիկ Դավիթավյանը, Ռուզաննա Ստեփանյանը, Սվետլանա Սահակյանը, Անահիտ Բաղդասարյանը, Գոհար Պապյանը, Մարիամ Գրիգորյանը, Նաիրա Բադալյանը, Դոնարա Սարգսյանը, գործադրում են իրենց ջանքերը,սրտացավությունը դասը գեղեցիկ, բովանդակալից և հետաքրքիր դարձնելու համար: Մեթոդմիավորման անդամները դասը վարում են ժամանակակից մեթոդներով` զուգակցելով ավանդական մեթոդներին: Մեթոդմիավորումը կազմակերպում է վիկտորինաներ, բաց դասեր, գեղեցիկ միջոցառումներ` ![]() «Ուսուցիչը, որը կարողանում է
Այս դժվարին խնդիրները մեր դպրոցում իրագործում են տեխնոլոգիայի ուսուցիչներ Աստղիկ Աղեկյանը և Մուրադ Մուրադյանը: Նրանք աշակերտներին օժտում են աշխատասիրությամբ, օգնում ձեռք բերելու վարպետություն` աշխատանքի արդյունքը վերածելով արվեստի: Տեխնոլոգիայի ժամերը դեպի արհեստ տանող ուղիղ ճանապարհն են: օժտել իր սաներին աշխատանքում ուրախություն գտնելու ընդունակությամբ, պետք է պատվի դափնիներով»: Աշխատանքի հանդեպ սերը պետք է սերմանել վաղ մանկության տարիներին: Դպրոցում բարձր հիմքերի վրա դրված տեխնոլոգիայի ուսուցումը աշակերտների շրջանում դաստիարակում է աշխատասիրություն, օգնում կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցերում: Տեխնոլոգիայի ուսուցումը ձևավորում է վարպետություն, ստեղծելու, արարելու կարողություն և սեր արհեստի նկատմամբ: «Առողջ հոգին առողջ մարմնում»
Դպրոցում բարձր հիմքերի վրա է նաև ֆիզիկական կուլտուրայի դասավանդումը: Հավատարիմ «Առողջ հոգին առողջ մարմնում» սկզբունքին` մեր ուսուցիչներ Մարգարիտա Մանուկյանը և Սամվել Բագրատյանը ֆիզկուլտուրայի դասերը վերածում են առողջ ապրելակերպի. մարզվել, կոփվել, թոթափել հոգնությունը և ձգտել դառնալու լավագույն մարզիկներ:Լավ մարզիկը մեծ հայրենասեր է ու լավ մարդ:
«Երաժշտությունը մարդկության
Գեղեցիկի, արվեստի, մշակույթի հանդեպ սիրո և գեղագիտության ձևավորումը ծանրացած է երաժշտության ուսուցչի ուսերին: Նա է աշակերտների հոգում ձևավորում աշխարհը, բնությունը, երաժշտության` հոգի գերող մեղեդիներով տեսնելու ունակություն: Կոմիտասի անվան երաժշտանոցի սան, դպրոցի երաժշտության երիտասարդ ուսուցչուհի Լիլիթ Ծերունյանը իր բոլոր ջանքերը գորÍադրում է` դասաժամերը գեղեցիկի, հոգին ազնվացնող հրաշք ակնթարթների վերածելու: Նրա ջանքերով կազմակերպում են զանազան թեմաներով ` հայրենասիարական, գեղագիտական, ճաշակ ձևավորող, հոբելյանական միջոցառումներ: Լիլիթ Արսենովնան ղեկավարում է երգչախումբը և հանդիսանում դպրոցի օրհներգի հեղինակը: համապարփակ լեզուն է» ![]() |
Փնտրել աշակերտ
|