Մեր աշակերտները
Դպրոցը կրթել, դաստիարակել է Հայոց աշխարհի արժանի քաղաքացիներ, ովքեր սիրով ու նվիրումով իրենց նպաստն են բերում մեր գիտության, տեխնիկայի,տնտեսության, հայրենիքի պաշտպանության, շինարարության, բժշկության, կրթության ոլորտներում ու զանազան բնագավառներում: Մեր սաները նաև հրաշալի հայրեր ու մայրեր են և մեծացնում, դաստիարակում են կիրթ, հայրենասեր զավակներ:
Մեր սաներն իրենց հետ տանում են ոչ միայն գիտելիքներ, իմացություն, այլև սիրո ու նվիրումի ու ազնվության ու բարության դասեր:
Այս օջախում ուսուցիչ-աշակերտ կապը հյուսված է այն նրբահյուս թելերից, որոնք անխորտակ են պահում սիրո ու նվիրումի կամուրջները:
Ցավում ենք, որ հնարավոր չէ թերթել դպրոցի պատմությունը, մեկ առ մեկ, անուն առ անուն վերհիշել ու թվարկել դպրոցիբոլոր ուսուցիչներին և սաներին:Խնդրում ենք վերականգնել կապը ձեր մանկության ու պատանեկության օրրանի` դպրոցի հետ:
Դպրոցի սաներն ու ուսուցիչները` Գ.Նիկողոսյանը և Գ.Մարդոյանը մասնակցություն են ունեցել Մեծ հայրենականին ու սուրը փառքով են դրել պատյան` օրինակ հանդիսանալով հետագա սերունդների համար:
Դպրոցի սաներից Սարգիս Սարադյանը, Հովհաննես Սարգսյանը, Արթուր Կարապետյանը (հավերժ փառք նրանց և մյուսների հիշատակին) իրենց կյանքն են զոհաբերել հայրենիքի խաղաղության, Արցախի ազատագրության համար մղվող պայքարում:
«Երբ ծիծաղում ես, դու փոքրիկ իմ ժիր, ծիծաղդ փրկող զինվորին հիշիր»:
|
|
Դասարաններ
|
|