Մեր մասին

Դպրոցն է սերմանում հայրենիքի նկատմամբ անսահման սեր ու նվիրում, ժողովրդի ու հայրենիքի վեհության, ազատության ու հզորության համար կյանքը նվիրելու պատրաստակամություն ու նրա սյունն ու ամրությունը դառնալու ձգտում:

Կրթության համակարգում հաստատուն քայլերով ու նորանոր ձեռքբերումներով է ընթանում Մուրացանի անվան հմ 18 հիմնական դպրոցը:

Առաջին հարկում աչքի է զարնում դպրոցի տոհմածառը` Մուրացանի մեծադիր նկարի հայացքի ներքո: Ու թվում է, թե մեծ գրողն իր երախտագիտությունն է հայտնում դպրոցի անցած ճանապարհի այն բոլոր տնօրեններին ու ուսուցիչներին, ովքեր իրենց սիրով ու նվիրումով գրել են գրեթե ութսունամյա տարեգրություն`լի բազում սերունդների ասված ու չասված երախտագիտության ու շնորհակալության խոսքերով:
Դպրոցը հիմնադրվել է 1932 թվականին և տեղավորվել Թելմանի անվան հմ.13 դպրոցի շենքում, հետագայում տեղափոխվել է Կիրովի անվան հմ.12 դպրոցի շրջակայքում գտնվող միհարկանի շինություն: Դպրոցն ունեցել է 12 դասարան` 280 աշակերտներով:
Դպրոցի տնօրեն է նշանակվել Հուրիկ Հարությունյանը:

  • 1949 թ.-ին դպրոցը տեղափոխվել է Թամանցիների փողոցում գտնվող մանկապարտեզի շենք:
  • 1951թ-ին դպրոցի տնօրեն է նշանակվել Օֆելյա Կարապետյանը,
  • 1956թ-ին նրան փոխարինել է Արուսյակ Ղազարյանը:
  • 1959թ-ին դպրոցի տնօրեն է նշանակվել Աղասի Թամազյանը
  • 1963թ-ին դպրոցի տնօրենն է եղել Գեիմ Նիկողոսյանը,
  • 1987թ-ին նրան է հաջորդել Աիդա Մաղաքյանը
  • 1995թ-ից դպրոցի տնօրենն է եղել տիկին Կ.Կարապետյանը:
  • 2014թ-ից մինչև օրս դպրոցի տնօրենն է տիկին Ա.Ավետիսյանը:
Մուրացանի անվան հմ.18 միջնակարգ դպրոցում սովորել են հայրեր, որդիներ, թոռներ:Այդ տարիների ընթացքում դպրոցը վերածվել է ամուր թելերով կապված առողջ գերդաստանի, որտեղ իրենց հոգու լույսն ու ջերմությունն են ներդրել դպրոցի նվիրյալները` ուսուցիչները:

Դպրոցի պատմությունը շարունակում են գրել այս դժվարին ժամանակներում աշխատող ուսուցիչները` իրենց սաներին զինելով գիտելիքների այն պաշարով, որը ընձեռում է կրթությունը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում և աշխատելու գիտության և տեխնիկայի զանազան բնագավառներում:

Այս օջախում ուսուցիչ-աշակերտ կապը հյուսված է այն նրբահյուս թելերից, որոնք անխորտակ են պահում սիրո և նվիրումի կամուրջները:
Հարկ է նշել, որ դպրոցն ունի իր շքանշանը, որը շնորհվում է յուրաքանչյուր տարվա «Լավագույն աշակերտ» կոչմանն արժանացած սանին:
Դպրոցի լավագույն ավանդույթներից է մատաղի ծիսակարգը, որը դպրոցը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա հունիսի մեկին`«Երեխաների պաշտպանության միջազգային օրը»:
Այդ արարողությանը մասնակցում են Սուրբ Գևորգ եկեղեցու` դպրոցի բարեկամներ տեր Մկրտիչը` հոգևոր հովիվը, և հայր սուրբ Բարսեղը, ովքեր հաճախ են լինում դպրոցում և աշակերտների հոգում սերմանում սեր ու նվիրում քրիստոնեության հանդեպ:



Մուրացանի անվան հ.18 դպրոցի դրամական հոսքերի հաշվետվություն (3-րդ եռամսյակ2):

Մուրացանի անվան հ.18 դպրոցի դրամական հոսքերի հաշվետվություն (3-րդ եռամսյակ1):

Մուրացանի անվան հ.18 դպրոցի դրամական հոսքերի հաշվետվություն (1-ին և 2-րդ եռամսյակ):

Մուրացանի անվան հ.18 դպրոցի դրամական հոսքերի հաշվետվություն (1-ին և 2-րդ եռամսյակ):

Մուրացանի անվան հ.18 դպրոցի ներքին գնահատում 2017-2018 ուստարի:

Մուրացանի անվան հ.18 դպրոցի ներքին գնահատում 2016-2017 ուստարի:

Խորհրդի կազմ

Տնօրենի հավաստագիր

նախահաշիվ 2017 (ճշտված)

նախահաշիվ(կանխատեսված)

Ծանրոց զինվորին

Լիցենզիա1

Լիցենզիա2

Լիցենզիա3

Լիցենզիա4

Լիցենզիա5

Լիցենզիա6







Կատարել նվիրատվություն դպրոցին www.ognirdprocid.am/18 կայքը: